Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
08.10.2013 | 00:28

Այր մարդու հետ չպառկես, ինչպես պառկում ես կնոջ հետ, որովհետև դա պղծություն է։ Ոչ մի անասունի հետ չխառնակվես՝ պղծվելով նրա հետ։ Կինը որևէ անասունի առաջ չկանգնի՝ նրա հետ մերձենալու մտադրությամբ. դա գարշելի է։ Այս ամեն տեսակ անմաքուր արարքներով մի՛ պղծվեք, որովհետև նման արարքներով պղծված ժողովուրդներին ես ձեր առջևից պիտի վանեմ։ Նրանց պատճառով երկիրը գարշելի դարձավ, ես վեր հանեցի նրա տնօրինությունները, և երկիրը զզվեց իր բնակիչներից։ Ով որ կատարի նման պիղծ արարքներ, նա կվերանա իր ժողովրդի միջից։


Ղևտական 18. 22-26, 29

Դիտվել է՝ 2367

Մեկնաբանություններ